Ինչ այսօր փոխանցում եք դասարանում, տարիներ շարունակ ուղեկցելու է մեր երեխաներին. Տիգրան Ավինյան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի առթիվ։
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։
Դպրոցական տարիներին ուսուցիչն է ամեն օր երեխայի համար սահմանում աշխատանքի, պատասխանատվության, արդարության ու փոխադարձ հարգանքի չափանիշը։ Ձեր մասնագիտական գիտելիքը նույնքան կարևոր է, որքան ձեր վերաբերմունքը երեխաների և սեփական աշխատանքի նկատմամբ, որովհետև այն, ինչ այսօր փոխանցում եք դասարանում, տարիներ շարունակ ուղեկցելու է մեր երեխաներին։
Մաղթում եմ ձեզ առողջություն, ուժ, համբերություն, մասնագիտական աճ և ձեր աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը միշտ պահպանելու կարողություն»։
05 Հոկտեմբեր, 2026 12:34
178