ՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Կոտայքի մարզում ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկային ծառայողին։
Նախարար Սարգսյանը հետաքրքրվել է նրա առողջական վիճակով և բուժման ընթացքով։ Բուժանձնակազմը՝ Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, նախարարին ներկայացրել է պարեկային ծառայողի առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ տեղեկություններ։
Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրվածության համար, պարեկային ծառայողին մաղթել է շուտափույթ ապաքինում։





05 Հոկտեմբեր, 2026 12:38
237
Քննարկվել են միգրացիոն տվյալների կառավարման համակարգի արդիականացման հնարավորությունները
05 Հոկտեմբեր, 2026 13:10
1.5 կգ մարիխուանա՝ 36-ամյա տղամարդու, նրա հորեղբոր և ընկերոջ մոտ. Ոստիկանության բացահայտումը
05 Հոկտեմբեր, 2026 10:42
Չեն ենթարկվել «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակել են․ պարեկային 2 ծառայող տեղափոխվել է ԲԿ, կան ձերբակալվածներ
05 Հոկտեմբեր, 2026 10:07