Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հանրությանը կոչ է արել հետևել Իրկուտսկի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին՝ փոխանակ վստահելու այլ աղբյուրների։

Այսպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը մեկնաբանել տարածաշրջանում ժանտախտի բռնկման մասին լուրերը, որոնք ի հայտ էին եկել ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի աշխատակցի վարակման դեպքից հետո։

«Տվյալ դեպքում այս ոլորտում իրավասու գլխավոր գերատեսչությունը «Ռոսպոտրեբնադզոր»-ն է։ Հենց «Ռոսպոտրեբնադզոր»-ի պաշտոնական հայտարարություններին պետք է ապավինել՝ փոխանակ ականջ դնելու զանազան խոսակցությունների, ենթադրությունների և այլնի», - նշել է Պեսկովը։

Նախագահի խոսնակն ընդգծել է, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։

290