Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը ներկայացրել է Ուկրաինայի հակամարտության ավարտի երեք հնարավոր սցենար։
«Կա ընդամենը երեք հնարավոր ելք․ կա՛մ ՆԱՏՕ-ն պատերազմ կսկսի, և այն կվերաճի երրորդ համաշխարհային պատերազմի, կա՛մ հակամարտությունը տարիներ շարունակ կձգձգվի, կա՛մ բոլոր երկրները կգիտակցեն դրա հետևանքները»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Լը Պենը նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում պատրաստ կլինի բանակցել հակամարտության բոլոր կողմերի հետ։
Նախօրեին նա հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր չէ շարունակել ֆինանսական օգնություն տրամադրել Կիևին։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2027 թվականի ապրիլի 18-ին, իսկ անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլը՝ մայիսի 2-ին։ Նախագահի թեկնածուների թվում է նաև Մարին Լը Պենը։ Նրա հիմնական մրցակից է համարվում ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը։