Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չունի իրանական նավթի կարիքը։

Նա պնդել է, որ Հորմուզի նեղուցն այժմ լիովին վերահսկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից․ «Այլ կերպ ասած՝ Հորմուզի նեղուցը պատկանում է ԱՄՆ ռազմածովային ուժերին և Միացյալ Նահանգներին։ Ահա թե ում է այն պատկանում. սա է ներկայիս իրավիճակը»։

Թրամփը խոսել է նաև իրանական նավթի մասին․ «Մենք նրանց նավթի կարիքը չունենք։ Այլ երկրներ ունեն դրա կարիքը, ընդ որում՝ խիստ կարիքը, բայց մենք ապահովում ենք դրա արտահանումը։ Եվ մենք դա անում ենք ռեկորդային ծավալներով»։

Բացի այդ, ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել։ Ամերիկացի առաջնորդը համոզված է, որ այդ նպատակն, ըստ էության, արդեն իրագործվել է։ «Դա երբեք տեղի չի ունենա՝ երբեք։ Այդ հարցն արդեն լուծված է», - հայտարարել է նախագահը։

133