Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև անուղղակի երկխոսությունը շարունակվում է, և կողմերը միմյանց գրավոր ուղերձներ են փոխանցում։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Բանակցային գործընթացը շարունակվում է, և կողմերը միջնորդների միջոցով ուղերձներ են փոխանակում»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։ Արաղչին հավելել է, որ Թեհրանը ներկայացրել է իր առաջարկը՝ այսպես կոչված՝ յոթնօրյա ծրագիրը, և իրանական կողմի ներկայացուցիչները լսել են ամերիկյան կողմի տեսակետներն այդ հարցի վերաբերյալ։

«Ներկայումս մենք ուսումնասիրում ենք ԱՄՆ դիրքորոշումը և, կարծում եմ, առաջիկա օրերի ընթացքում պատասխան կտանք»,- ընդգծել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

78