Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա երկու ամսվա ընթացքում կթևակոխի բոլորովին այլ փուլ․ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Մենք չենք կարող կանխատեսել ապագան, սակայն կարծում եմ՝ նախագահը ճիշտ է, երբ ասում է, որ այն մի քանի ամսվա ընթացքում կթևակոխի բոլորովին այլ փուլ»,- ասել է նա «New York Post»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն արդեն իրականացրել է առաջին փուլը, որը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագրի և Իսլամական Հանրապետության զինված ուժերի ոչնչացում։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կավարտվի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Միաժամանակ, նա ընդունել է, որ համաձայնություն կարող է ձեռք բերվել նույնիսկ մինչև ընտրությունները։

103