ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կառավարության այսօրվա նիստում հաստատեցինք «Տնտեսական արձագանքման ծրագիրը», որով պիտի կյանքի կոչվեն ՀՀ վարչապետի կողմից 2020թ. նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի 9-րդ և 10-րդ կետերը՝ «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում ու դրա հետևանքների վերացում» և «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում»:

Ծրագրի 3 գերակայություններն են՝

Տնտեսական ակտիվության վերականգնման արագացում

Գործարար և սպառողական վստահելի միջավայրի վերականգնում

Տնտեսական զարգացման նոր միջնաժամկետ քաղաքականության ձևավորում»:

 

796