Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները չեն ազդում Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով առաջիկա եռակողմ բանակցությունների նախապատրաստման վրա։

«Ո՛չ։ Որովհետև բանակցությունների նախապատրաստումը չի ենթադրում ռազմական գործողությունների սահմանափակման վերաբերյալ որևէ պարտավորության ստանձնում»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է հրադադարի դեմ իր դիրքորոշման մասին, քանի որ, Մոսկվայի կարծիքով, այն «ուկրաինացիներին շունչ քաշելու հնարավորություն կտա»։

«Բանակցությունների նախապատրաստումը շարունակվում է»,– հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

 

81