Երևանում շտապօգնության մեքենան հիվանդին տեղափոխելիս վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը մահացել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Մ.-ն իր վարած շտապօգնության ավտոմեքենայով Շիրակի փողոցի 17 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, որը, սակայն, ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
09 Նոյեմբեր, 2026 13:32
139
Արագածոտնի մարզում՝ մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահшցել է
09 Նոյեմբեր, 2026 11:05
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում
31 Հոկտեմբեր, 2026 10:43
Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
27 Հոկտեմբեր, 2026 23:30