Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է. 

«Աշխարհի առաջնությունների դրոշը այսօր փոխանցվեց Հայաստանին: Չինական Նինգբո քաղաքում ավարտվեց Ծանրամարտի աշխարհի առաջնությունը, հաջորդը կհյուրընկալի Երևանը: Բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբրի 20-ին, մրցաշարը կտևի 13 օր՝ սեպտեմբրի 21-ից մինչև հոկտեմբերի 3-ը: Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնությունը կանցկացվի մայրաքաղաք Երևանում:

Գիտեմ, որ շատերդ մտահոգվել եք ընթացիկ արդյունքներով, մենք էլ ենք խնդիր տեսնում արձանագրված արդյունքներում: Առաջիկայում ֆեդերացիան կվերլուծի տեղի ունեցածը և եզրակացություններ կանի: Երևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներին: Իսկ որոշ շահարկողներին ասեմ՝ ծպտուններդ դուրս չէր գալիս, երբ օրինակ նույն արդյունքը եղել է 2022 թվականին: Չեք խոսել, որովհետև գլխավոր մարզիչը ու գլխավոր քարտուղարը ձեր սիրելի Փաշիկ Ալվերդյանն էր, ֆեդերացիայի նախագահը Հրաչյա Ռոստոմյանը: Հեռու մնացեք ֆեդերացիայից և մեր մարզիկներից»։ 

226