Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանում նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։
Նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով։
09 Նոյեմբեր, 2026 14:46
197