Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական երկրները չեն մասնակցի Աբու Դաբիում նախատեսվող բանակցություններին։ Դրանց կմասնակցեն Ռուսաստանն ու Ուկրաինան՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ. հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այն, ինչ առաջիկա օրերին տեղի կունենա Աբու Դաբիում, եռակողմ բանակցություններ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Ինչ վերաբերում է եվրոպացիների ներկայությանը, ապա գիտեք, որ ամերիկացիներն ունեն եվրոպացիների հետ հաղորդակցության իրենց ուղիները, ինչպես նաև ուկրաինացիները՝ եվրոպացիների հետ։ Ըստ ամենայնի, նրանք արդեն ձևավորում են համակարգման իրենց մեխանիզմը, սակայն ևս մեկ անգամ կրկնում եմ՝ խոսքը եռակողմ բանակցությունների մասին է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների հերթական փուլը կանցկացվի Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ը։

146