Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը նախատեսում է նոյեմբերի 5-ին ելույթ ունենալ Օլեշկիում վերջերս իրականացված մարդասիրական գործողության վերաբերյալ և Սպիտակ տուն է հրավիրել Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ նախագահի տիկնոջ գրասենյակից։

«Մելանյա Թրամփն անձամբ կհավաքի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին Սպիտակ տանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ առաջին տիկինը նոյեմբերի 5-ին Սպիտակ տանը ելույթ կունենա Օլեշկիում հաստատված հրադադարի վերաբերյալ։

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ռուսական բանակը հոկտեմբերի 27-ին դադարեցրել է կրակը և Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանել՝ Օլեշկի քաղաքի շրջանում մարդասիրական գործողության նախապատրաստման կապակցությամբ։

 

81