Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախարար Սրբուհի Գալյանը ցավակցել է Արսեն Գևորգյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին և հավելել.
«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր ՔԿՀ-ներում։ Արձանագրվել է սրտի կանգ։ Հիմնարկում գտնվելու ընթացքում անձն առողջական խնդիրների մասին ընդհանրապես չի բարձրաձայնել, ինքնազգացողության վատացում չի ունեցել։ Այսօր վաղ առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. ժամը 7։55-ի շրջանում բուժակն այցելել ու զննություն է կատարել, կարճ ժամանակ անց շտապօգնություն է կանչվել, ինչից հետո արձանագրվել է սրտի կանգ»։
Անդրադառնալով դիտարկմանը, որ «Ուժեղ Հայաստանը» Արսեն Գևորգյանի մահվան մեջ մեղադրում է ՀՀ իշխանությանը՝ Գալյանը նշել է. «Ցավալի դեպք է տեղի ունեցել, ինչպես բոլորը, այնպես էլ մենք ցավում ենք դեպքի կապակցությամբ։ Նախորդ տարվա ընթացքում ունեցել ենք մահվան 20-ից ավելի դեպք, այս տարվա ընթացքում՝ 4։ Այնպես է ստացվում, որ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ երբեմն գտնվում են անազատության մեջ, և իշխանություններին մեղադրել մարդկանց կալանավորելու մեջ... Ճշմարտությունն այն է, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում»։