Ամերիկացի վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ հաջող վիրահատություն են կատարել հիվանդի դեմքի եւ երկու ձեռքերի միաժամանակյա փոխպատվաստմամբ, որն այրվածքներից տուժել Էր ավտոմեքենայի վթարի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press գործակալությունը: Հրատարակության տվյալներով՝ 2018 թվականին Նյու Ջերսիի բնակիչ Ջո Դիմեոն տուն Էր վերադառնում գիշերային հերթափոխից եւ քնել Էր ղեկին: Նրա ավտոմեքենան մխրճվել Է պարսպի մեջ, շրջվել եւ բռնկվել Է: Նա մարմնի 80 տոկոսի այրվածքներ Էր ստացել:

 

Վթարից հետո Դիմեոն չորս ամիս անցկացրել Է հիվանդանոցում եւ 20 վիրահատություն տարել: Նա զրկվել Է ձեռքերի մատներից, կոպերից, իսկ նրա դեմքի եւ պարանոցի վրա սպիներ Էին մնացել, որոնք դժվարացնում Էին շարժվելը: 2019 թվականին բժիշկները որոշում են ընդունում մահացած դոնորից դեմքի եւ ձեռքերի փոխպատվաստման մասին: Վիրահատության ժամանակ, որը տեւել Է 23 ժամ, փոխպատվաստել են տուժածի ամբողջ մաշկը եւ կռճիկները՝ մինչեւ պարանոց, այտոսկրային աղեղները, քթոսկրերը եւ ստորին ծնոտը: Փոխպատվաստումից կես տարի անց Դիմեոն կրկին կարողացել Է աչքերը թարթել, բարձրանցնել հոնքերը, դեմքը կնճռոտել, ինչպես նաեւ ինքնուրույն հագնվել, խաղալ շան հետ եւ նույնիսկ գոլֆ խաղալ: Բայց հյուսվածքների անջատումը կանխելու համար պետք Է, որ նա ամբողջ կյանքում իմունոդեպրեսանտներ ընդունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

lragir.am

1491