Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում գործող «Խնձորնոց» կոչվող հյուրանոցային համալիրի տարածքում կախված տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ նշված հյուրանոցային համալիրի բակային հատվածում, երկաթե ձողից կախված վիճակում, ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Լևոն Դ.-ն է։ Իսկ նրան կախված վիճակում հայտնաբերել է նշված հյուրանոցային համալիրի աշխատակիցը։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կայքի տեղեկություններով, մահացածը աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և նշված հյուրանոցային համալիր էր ժամանել իր կողմից վարած «Nissan Patrol» մակնիշի ավտոմեքենայով։ 

182