Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քիմ Քարդաշյանը մայրերի օրը նշել է հատուկ ճոխությամբ։ 

Կիրակի ՝ մայիսի 11-ին, ռեալիթի շոուի 44-ամյա աստղը Instagram-ում հրապարակել է անհատական պատվերով պատրաստված զարդերի լուսանկարներ, որոնք նրան նվիրել են 11-ամյա դուստրը՝ Նորթը, և 9-ամյա որդին՝ Սեյնթը։  «Սեյնթն ինձ նվիրեց այս վզնոցը և այն իմ և իմ բոլոր երեխաների համար է»,- գրել Է Քարդաշյանը:

Արծաթե վզնոցը բաժանված է հինգ մասի, որոնք միասին ծալելու դեպքում կազմում են «Ես սիրում եմ քեզ, մայրիկ» մակագրությունը: Յուրաքանչյուր երեխա ստացել է սրտի տեսքով կախազարդի իր մասը: «Մեզանից յուրաքանչյուրը կստանա իր Կտորը»,- գրել է SKIMS-ի համահիմնադիրն Instagram-ում: «Մի՞թե սա երբևէ եղած ամենաքաղցր և ստեղծագործ բանը չէ: Ինձ շատ է դուր գալիս»:

288