Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի շուրջ խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի ոչ միայն Մոսկվայի և Կիևի միջև հարաբերությունների կարգավորումը, այլև Ռուսաստանի և Եվրոպայի միջև անվտանգության նոր ճարտարապետության ձևավորումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Բրյուսելում ԵՄ-ի միջտարածաշրջանային անվտանգության հարցերով նախարարական հանդիպումից հետո Anadolu գործակալությանը տված մեկնաբանության մեջ։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղությունը խաղաղություն չի լինի միայն այդ երկու երկրների միջև։ Այն կլինի նաև խաղաղություն Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ Հետևաբար, անհրաժեշտ է հստակ քննարկել, թե ինչպիսին է լինելու Եվրոպայի և Ռուսաստանի միջև անվտանգության և խաղաղության նոր ճարտարապետությունը»,– նշել է նա։

Ֆիդանի խոսքով՝ մինչ այժմ կողմերը մանրամասն չեն ներկայացրել իրենց դիրքորոշումները՝ սահմանափակվելով ընդհանուր գաղափարներով։ Սակայն այժմ ժամանակն է աստիճանաբար անցնել այն հարցերի կոնկրետ քննարկմանը, թե ինչպիսին պետք է լինի եվրոպական անվտանգության նոր համակարգը, որը թույլ կտա դադարեցնել Ռուսաստանի և Եվրոպայի միջև առճակատումը։

Նա հավելել է, որ Թուրքիան այս հարցում ունի լուրջ դիտարկումներ և առաջարկություններ է ներկայացնում կողմերին։

 

108