Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի հետ հակամարտությունը վերածվի «անվերջ պատերազմի» և տևի անգամ երկու տարի։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք ամերիկացի ժողովրդին խոստացել ենք, որ այլևս անվերջ պատերազմներ չենք վարելու։ Այո՛, նախագահը անհրաժեշտ է համարել ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը, այո՛, Իրանի միջուկային ծրագիրը սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար, սակայն մենք թույլ չենք տա, որ դա վերածվի 10 կամ 15 տարվա, կամ, անկեղծ ասած, նույնիսկ երկու տարվա պարտավորության»,– ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ չնայած որոշ նեոպահպանողականների և այլ շրջանակների ցանկությանը՝ ԱՄՆ-ն չի պատրաստվում անժամկետ մնալ հակամարտության գոտում։
Վենսը նաև վստահություն է հայտնել, որ Թրամփը կկարողանա ԱՄՆ-ին դուրս բերել հակամարտությունից՝ հասնելով նշանակալի արդյունքների։