Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց է արձանագրվում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և փեսան՝ Ջարեդ Քուշները։

X սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ նա նշել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան և Եվրոպան առաջընթաց են գրանցում այնպիսի արդյունքի հասնելու ճանապարհին, որը թույլ կտա ավարտել ուկրաինական հակամարտությունը, ամրապնդել եվրոպական անվտանգությունն ու հիմք ստեղծել կայուն խաղաղության համար։

Քուշների խոսքով՝ ինքը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը վերջին մեկ տարվա ընթացքում սերտորեն համագործակցել են ուկրաինացի և եվրոպացի գործընկերների հետ՝ երեք հիմնական ուղղություններով առաջընթաց ապահովելու համար։

Դրանք են՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակումը, Եվրամիությանն անդամակցությունը և երկրի տնտեսության վերականգնման ծրագիրը։

Նա ընդգծել է նաև, որ ՆԱՏՕ-ն կմնա եվրոպական անվտանգության կարևորագույն հենասյունը։

«Մեր նպատակն է հիմնվել եվրոպական գործող ինստիտուտների և համաձայնագրերի վրա՝ ամրապնդելով անվտանգության ոլորտում պարտավորությունները, համագործակցությունը, թափանցիկությունը և լարվածության թուլացման մեխանիզմները, որպեսզի մեր ձեռք բերած խաղաղությունը լինի կայուն»,– գրել է Քուշները։

163