Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանը շարունակաբար աջակցելու է պաղեստինցի ժողովրդի ազգային իրավունքների վերականգնմանն ուղղված ջանքերին և նպաստելու է Պաղեստինի հարցի արդարացի լուծմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Մենք միջազգային հանրության՝ խաղաղություն սիրող և արդարության կողմնակից բոլոր երկրների հետ միասին, միջազգային իրավակարգի հիման վրա, շարունակելու ենք գործնական ջանքեր գործադրել Պաղեստինի խնդրի ինչպես հետևանքները, այնպես էլ դրա արմատական պատճառները վերացնելու ուղղությամբ՝ հնարավորինս շուտ հասնելու համապարփակ, արդար և կայուն կարգավորման, նպաստելու Մերձավոր Արևելքում երկարաժամկետ կայունությանն ու խաղաղությանը և ակտիվ ներդրում ունենալու ամբողջ աշխարհում խաղաղության, կայունության, զարգացման ու բարգավաճման գործում», - ասված է Չինաստանի առաջնորդի ուղերձում։

Xinhua գործակալության փոխանցմամբ՝ ուղերձն ուղղված է եղել նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ում կայացած նիստի մասնակիցներին։ Նիստը նվիրված էր Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվան, որը նշվում է նոյեմբերի 29-ին։

157