Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում ավելի քան 150 մարդ է անհետացել սառցահոսքի հետևանքով, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:

 

Ըստ նախնական տվյալների ՝ անհայտ կորածների մեծ մասը Ռիշիգանգի հիդրոէլեկտրակայանի բանվորներն են. ՀԷԿ-ին բաժին է ընկել տարերքի հիմնական հարվածը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, հսկայական սառցե զանգվածները ցած են իջել Ալակնանդե եւ Դհաուլիգանգե հիմալայան լեռնային գետերով եւ հեղեղումներ առաջացրել բարձրլեռնային շրջաններում: Ավելի ներքեւ տեղաբաշխված Սրինագար, Ռիշիկեշ և Հարիդվար քաղաքների ՀԷԿ-երն արտակարգ ռեժիմով բաց են թողնում ջուրը։ Այդպես իշխանությունները փորձում են կանգնեցնել ավերածությունները։

 

Սպառնալիքի տակ է այն աշխատողների անվտանգությունը, որոնք զբաղված են այդ շրջանում ավտոմոբիլային եւ երկաթուղային կամուրջների կառուցման նախագծերում, ինչպես նաեւ գետի հարեւանությամբ գտնվող բնակավայրերում: Ջրհեղեղի կապակցությամբ իշխանությունները սկսել են տարհանել հիդրոէլեկտրակայանից ներքև գտնվող բնակավայրերը։

173