ՀՀ տարածքում ընկերությունը շրջանառության մեջ է դրել նիկոտին պարունակող արտադրանքներ, որոնք չեն ունեցել սերտիֆիկատ. ՇՎՏՄ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով «Կակտուս 2» ՍՊԸ-ում (հասցե՝ ք․ Երևան, Զեյթունցյան 73/1) իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։ Այդ մասին հայտնում են տեսչական մարմնից:
Ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ընկերության կողմից շրջանառության մեջ են դրվել նիկոտին պարունակող՝ PYRO, PUFFMI և ORO TWIST տեսակի արտադրանքներ, որոնք չեն համապատասխանում տեխնիկական կանոնակարգի պահանջներին, մասնավորապես՝ արտադրանքները չեն ունեցել սերտիֆիկատներ։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
25 Նոյեմբեր, 2026 15:03
180
ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում
09 Հոկտեմբեր, 2026 11:55
«Արմ պետրոլ» ընկերությանը պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ․ ՇՎՏՄ
07 Սեպտեմբեր, 2026 18:18
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11 Օգոստոս, 2026 09:51