Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի հարցով բանակցությունների համար հիմքեր միշտ կան, և դրանք պետք է վարել համբերատարությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բանակցությունների համար հիմքեր միշտ կան, դրանք պետք է վարել համբերատարությամբ», – ասել է Պեսկովը։

Նա շեշտել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Աբու Դաբիում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ամսաթիվը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորող՝ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել էր, որ հանդիպման կենտրոնական թեման եվրոպական անվտանգության ճարտարապետությունն էր։

106