Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Երևանի 3 և Վաղարշապատի 1 բնակիչ անօդաչու թռչող սարքերի միջոցով պարբերաբար արգելված իրեր են փոխանցում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատազրկված անձանց։

«Նույն տեղեկությունների համաձայն՝ վերջիններս նոյեմբերի 23-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, 2 անօդաչու թռչող սարքերի միջոցով կրկին արգելված իրեր են փոխանցել ազատազրկված անձանց, բացի այդ՝ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 03։00-ի սահմաններում, պատրաստվում են նորից գործարկել անօդաչու թռչող սարքը։

106