
«Դուք ուղղակի չգիտեք՝ ինչ ղալաթ եք բերել ձեր գլխին նոյեմբերի 15-ի հայտարարությամբ։ Մեկ էլ ասեմ, որ եկել եք սատանի մայլեն քյանդրբազություն եք անում։ Ձեր բոլոր տեսակի պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն»,- ԱԺ նիստի ժամանակ ասաց Արման Բաբաջանյանը։
Նաև դիմեց իշխանական ֆրակցիային, որ այս արհավիրքը նրանք են բերել Բարձրագույն դատական խորհուրդ։
«Դուք եք ձեր իշխանության օրոք նշանակվել Վանեցյանի առաջադրմամբ ու այս պատուհասը բերել դատական համակարգի գլխին։ Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ այս մարդու ոչ թե վաստակն է դատական համակարգում գործել, այլ ինքը՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր է եղել»,- ընդգծեց Բաբաջանյանը։
Արման Բաբաջանյանը միացրեց ">ձայնագրությունը, որտեղ, Բաբաջանյանի խոսքով, ԲԴԽ նախագահի ընկերները քննարկում էին մի շարք գործողություններ գործող վարչապետին կյանքից զրկելու վերաբերյալ։
Մանրամասները տեսանյութում՝