Եվրասիական տնտեսական միության տարածքում 2021թ. հունվարին առավել շատ թանկացել է շաքարավազը, կարտոֆիլը և արևածաղկի ձեթը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի օգնական Իյա Մալկինան:

Մալկինան նշել է, որ շաքարավազը 2020թ. հունվարի համեմատ թանկացել է 56,9%-ով, կարտոֆիլը՝ 33,5%-ով, իսկ արևածաղկի ձեթը՝ 29,5%-ով:

«Ալկոհոլի, կաթի և աղի գներում էական փոփոխություն չի եղել, աճը կազմել է համապատասխանաբար 3,8%, 4% և 4,2%»,- նշել է Իյա Մալկինան:

ԵՏՀ նախագահի օգնականը նշել է, որ Հայաստանում լրջորեն թանկացել են կարտոֆիլն ու թարմ բանջարեղենը: Աճը կազմել է համապատասխանաբար 12,2% և 30,1%:

03 Մարտ, 2021 23:44
269
; ;