
Ամերիկացի երգչուհի ու դերասանուհի, «Գրեմմիի» ութակի մրցանակակիր Թինա Թըրները, որը վերջին տարիներին պայքարում էր լուրջ հիվանդությունների դեմ, հրաժեշտ տվեց երկրպագուներին:
Sky հեռուստաընկերությամբ Թինա Թըրների մասին վավերագրական ֆիլմ է ցուցադրվել, որում 81-ամյա երգչուհին հայտարարել է, որ ցանկանում է իր կյանքի մնացած մասն անցկացնել տեսախցիկներից և հասարակությունից հեռու: Նկարահանմանը մասնակցել է նաև երգչուհու երկրորդ ամուսինը` Էրվին Բախը:
«Նա ասաց, որ ուղեևորվում է Ամերիկա՝ հրաժեշտ տալու ամերիկացի երկրպագուներին և ավարտելու կարիերան: Կարծում եմ ՝ այս կինոնկարը և այն պրեմիերան եզրափակիչն է», - ասաց նա՝ նկատի ունենալով 2019 թ. Բրոդվեյի շոուն` նվիրված Թինա Թըրներին:
Ճակատագիրը երգչուհուն շատ փորձությունների է ենթարկել։ Դեռեւս 2013 թվականին Թինան ինսուլտ է տարել, իսկ երեք տարի անց նրա մոտ հայտնաբերել են աղիքային քաղցկեղ։