Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Հայոց ցեղասպանությունն իրագործվել է այս հողերի վրա և արդարությունը կարելի է վերականգնել միայն այստեղ։ Թուրքիայի հասարակությունը կարող է բուժել հայ ժողովրդի վերքը։ Ոգեկոչում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, նրանք 106 տարի արդարության են սպասում»,- գրել է Փայլանը։

 

1445