Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը հարձակումներ է սկսել Իրանի նավթագազային օբյեկտների վրա: Հարձակման թիրախ է դարձել Պարսից ծոցի ափին գտնվող Հարավային Պարսը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ:

«Այն, ինչ մինչ այժմ արել ենք Իրանում, ոչինչ է այն ամենի համեմատ, ինչ անելու ենք առաջիկա օրերին: Մենք հարձակվեցինք Իրանի վրա այն պահին, երբ նրանց գիտնականները մոտենում էին միջուկային ռումբի ստեղծմանը։ Իրանը 20 000 բալիստիկ հրթիռ ունի, և մենք չենք կարող համակերպվել դրա հետ»,- լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշել է Իսրայելի ղեկավարը։

Նեթանյահուն հայտարարել է, որ շուտով իսրայելական օդուժը կրկին կհայտնվի Իրանի երկնքում՝ «իրանական ռեժիմի յուրաքանչյուր թիրախին հարվածներ հասցնելու համար»:

186