Մակրոնն Իրանի նախագահին խնդրել է խուսափել իրավիճակի սրացումից, վերադառնալ բանակցություններին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի միջուկային ծրագրի խնդիրը պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Իրանի գործընկերոջ՝ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո։
«Իրանական միջուկային ծրագիրը լուրջ հարց է, որը պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը։
Վերջինս տեղեկացրել է, որ Փեզեշքիանին կոչ է արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին՝ «համաձայնության գալու համար, որը իրավիճակի լիցքաթափման միակ միջոցն է»։
«Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ և բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել՝ այդ նպատակին հասնելու համար»,- գրել է նա։
Մակրոնը միաժամանակ խնդրել է Իրանի նախագահին՝ «խուսափել իրավիճակի սրացումից»։
14 Հունիս, 2025 22:03
527
Մակրոնը խոստացել է արգելել սոցցանցերը 15 տարեկանից փոքր դեռահասների համար
11 Հունիս, 2025 14:33
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Էմանուել Մակրոնի և նրա կնոջ կապված միջադեպին
30 Մայիս, 2025 23:15
Ես ու կինս կատակում էինք, բայց դա մի տեսակ մոլորակի մասշտաբի աղետ դարձավ. Մակրոն
26 Մայիս, 2025 17:35
Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուի
14 Հունիս, 2025 17:18
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ
14 Հունիս, 2025 11:59
Արարատ Միրզոյանը հայտնել է Իրանի նախագահի՝ Հայաստան սպասվելիք այցի մասին
05 Հունիս, 2025 15:54
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանին
13 Հունիս, 2025 18:19
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին
09 Հունիս, 2025 23:34
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
07 Հունիս, 2025 20:05