Օմանում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկվել են

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները, որոնք նախատեսված էին այս կիրակի Մասկատում, այժմ չեն կայանա՝ հայտարարել է Օմանի արտգործնախարարը:
Նա նշել է, որ, այնուամենայնիվ, դիվանագիտությունն ու երկխոսությունը մնում են կայուն խաղաղության միակ ճանապարհը։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թեհրանը խորհրդակցություններ է անցկացրել Օմանի հետ Վաշինգտոնի հետ երկխոսության նոր փուլի նախապատրաստման շուրջ, սակայն Իսրայելի հարվածներն Իրանի տարածքին ստիպել են դուրս գալ դիվանագիտության ուղուց:
14 Հունիս, 2025 20:36
169