
Ինտերօրթո գերմանական պրոթեզավորման կենտրոնն առաջարկում է վերին և ստորին վերջույթների պրոթեզավորում՝ պրոթեզավորման կարիք ունեցող մեր բոլոր հայրենակիցներին:
Առաջարկվող պրոթեզները
- տրամադրվում են ԱՆՎՃԱՐ,
- վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ պրոթեզներ են՝ ավելի քան 30 տեսակի,
- պատրաստված ամբողջ աշխարհում լայն կիրառում ունեցող Ottobock գերմանական ֆիրմայի նյութերով,
- պրոթեզները պատրաստում են արտերկրում բազմակի վերապատրաստումներ անցած առաջատար հայ բժիշկները,
- առավելագույն արդյունք ապահովելու համար՝ կենտրոնը մատուցում է նաև վերականգնողական ծառայություններ:
Ինտերօրթո գերմանական պրոթեզավորման կենտրոնը համագործակցությամբ ՀՀ կառավարության և «Հավերժական ազգ» աշխարհասփյուռ հայ բժիշկների հիմնադրամի հետ՝ Արցախյան վերջին պատերազմից տուժած 60 զինհաշմանդամի արդեն ապահովել է վերջին սերնդի բազմաֆունկցիոնալ պրոթեզներով. առաջիկայում ևս 25 զինհաշմանդամ կպրոթեզավորվի: Փուլ առ փուլ կենտրոնը կլուծի վերջին պատերազմից տուժած բոլոր զինհաշմանդամների պրոթեզավորման հարցը:
Ինտերօրթո գերմանական պրոթեզավորման կենտրոնում աշխատում են պրոթեզավորման ոլորտի առաջատար մասնագետներ, կենտրոնը հագեցած է Ottobock գերմանական ֆիրմայի նյութատեխնիկական բազայով, որով բարձրորակ պրոթեզներ են պատրաստվում ամբողջ աշխարհում:
«Հավերժական ազգ» հիմնադրամի համագործակցության շրջանակում Ինտերօրթոն հյուրընկալել է Մոսկվայի Օտտոբոկի գլխավոր տնօրեն Տիգրան Ղարիբյանին: Տեղի բժիշկների հետ Տիգրան Ղարիբյանը զբաղված է առավել բարդ լուծումներ պահանջող պրոթեզների պատրաստմամբ և տեղադրմամբ: Արդյունքում 7 զինհաշմանդամ արդեն վերագտել է շարժման ազատությունը:
Ինտերօրթո գերմանական պրոթեզավորման կենտրոնը, շնորհիվ վերապատրաստումների և միջազգային կլինիկաների հետ համագործակցության, ինչպես նաև տեղի հայ բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի՝ հավասար քայլեր է անում պրոթեզավորման միջազգային ոլորտում: Ուստի պետք չէ պրոթեզավորման լուծումը փնտրել արտերկրում՝ ծախսելով հսկայական գումարներ:
Ձեզ սիրով սպասում են Ռուբինյանց 39 հասցեում: