Արցախի թեմը խստորեն դատապարտել է Շուշիի եկեղեցու գմբեթների քանդումը
![](https://www.araratnews.am/admin/images/1620211715.jpg)
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթների քանդումը:
«Նկատելի է, որ Ադրբեջանը ամեն ջանք գործադրում է, որպեսզի իսպառ վերացվի հայ հոգևոր-մշակույթային ժառանգությունն Արցախի տարածքից՝ երբեմն վերանորոգման շղարշի ներքո անհաջող փորձեր գործադրելով Արցախից վերացնել հայ քրիստոնեական ժառանգության հետքերը:
Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը՝ դատապարտելու Ադրբեջանի սույն մշակութակործան գործունեությունը և քայլեր ձեռնարկելու այս ավերիչ գործնթացը կասեցնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
05 Մայիս, 2021 14:48
630
Արցախի պողոտայում ուժեղ քամուց տուժած տղամարդը հիվանդանոցում առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել
19 Հուլիս, 2024 17:39
Արցախի ԱԱԾ-ի նախկին ծառայողները կաշխատեն ՀՀ-ում. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը
12 Հուլիս, 2024 12:12
Արցախի պողոտայի վթարային շենքի բնակիչները նոր բնակարաններ ունեն
11 Ապրիլ, 2024 10:16
Թալանել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը
18 Սեպտեմբեր, 2023 23:30
Վրաստանի հայոց թեմի առաջնորդ է նշանակվել
02 Հունիս, 2022 12:19
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդի հետ
06 Հոկտեմբեր, 2021 16:22