ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ամփոփել է Արագածոտնի մարզ կատարած այցը: Այս մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Ավարտվեց քարոզարշավի երկրորդ օրը: Այսօր Արագածոտնի մարզում էինք, որտեղ հանդիպումներ ունեցանք բնակիչների հետ Արագածավան, Արտենի, Թալին, Օշական, Ծաղկահովիտ, Ալագյազ, Ապարան, Աշտարակ համայնքներում:

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հայրենակիցներին, մեզ սատարողներին ջերմ ընդունելության եւ ոգեւորող խոսքերի համար:

Ապագա կա’ եւ ապագան այդ կերտելու ենք միասին»,-ասված է գրառման մեջ:

 

237