medianews-ը գրում է․

Ինչպես այսօր արդեն հայտնի դարձավ, կալանավորվել են «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանն ու Ջանֆիդայի բնակիչը։

Հիշեցնենք, նրանք կալանավորվել են՝ ընտրակաշառքի համար փոխանցված 9 մլն դրամի գործի շրջանակում:

Ընդ որում, ՀՀԿ-կաններին մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ Արմավիրի քաղաքապետի՝ 9մլն դրամի ընտրակաշառքի գործով բռնվելուց հետո Քոչարյանը կապվել է հանրապետականնների հետ ու բավականին կոշտ խոսակցություն է ունեցել:

«Հո դուք ապուշ չեք, ուզում եք սաղիս բռնել տաք… էդքանը չեք հասկանում, որ հին մեթոդները էլ են աշխատում, բաժանելուց ուրիշ նոր բան պտի մտածեք... հիմա ձեր պատճառով սաղիս պոչին նստելու են»,-մեր աղբյուրի փոխանցմամբ նմանատիպ խոսակցություն է ունեցել Քոչարյանը հանրապետականների հետ, ովքեր ընտրակաշառք բաժանելու գործում կարծես թե հասել էին կատաարելության, բայց արի ու տես որ բռնվեցին։

2874