Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի աշխարհի չեմպիոն Սերխիո Ռամոսը, Մադրիդի «Ռեալը» լքելուց առաջ, թիմի երեք ֆուտբոլիստներին ասել է, որ կարիերան կշարունակի Ֆրանսիայի «ՊարիՍեն-Ժերմեն»-ում, հայտնում է Cadena COPE- ն:

Մադրիդի «Ռեալը» հունիսի 16-ին հայտարարեց, որ Ռամոսը հեռանում է թիմից: 35-ամյա պաշտպանը Արքայական ակումբում է խաղում 2005 թվականից, իսկ թիմի ավագը՝ 2015 թվականից: Մադրիդի «Ռեալի» կազմում Ռամոսը չորս անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, չորս անգամ ՝ աշխարհի ակումբային առաջնությունը: 

Ռամոսի ծառայություններով, բացի ՊՍԺ-ից, հետաքրքրված էին «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» ու «Միլանը»:

145