Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը դարձել է «Պարի Սեն Ժերմենի» խաղացող, հայտնում է ֆրանսիական ֆուտբոլային ակումբի կայքը:

35-ամյա իսպանացու հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը:

Ռամոսը Իսպանիայի հավաքականում դարձել է աշխարհի չեմպիոն է և Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Ընդհանուր առմամբ, պաշտպանն ունի 180 հանդիպում և 23 գոլ ազգային հավաքականում։

555