Երեկ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրականագետ Անի Փաշայանը եւ հոգեբան Վարդգես Դավթյանի հեղինակած «առնետի դարի մայրամուտը» գրքի շնորհանդես-վաճառքը։
Հեղինակները այն նվիրել են Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանող Բենիամին Նալբանդյանի հիշատակին:
Բենիամին Նալբանդյանի հայերենի եւ հայոց գրականության դասախոսի, գրականագետ Անի Փաշայանի ՝ խոսքով գրքի փակ-շնորհանդեսը կայացել է Ծաղկաձորում, երբ արդեն ինքն ստացել էր իր սիրելի ուսանողի հերոսացման լուրը։
Գիրքն այլ իրողությունների մասին է՝ երկխոսություն հոգեբանի և գրականագետի միջև, բայց հեղինակները որոշել են առիթն օգտագործել և ևս մեկ անգամ հիշել ու իրենց խոնհարհումը բերել անմահ հերոսի հիշատակին։
Հայ-ռուսական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը նշում է, որ շնորհանդեսները լինելու են շարունակական եւ հետագայում «առնետի դարի մայրամուտը» գրքի շնորհանդեսը կանցկացվի նաև Հայ-Ռուսական համալսարանում և կնվիրվի պատերազմում զոհված բոլոր ՀՌՀ-ի ուսանողների հիշատակին։
Բենիամին Նալբանդյանը նաև դաշնակցության պատանեական միության անդամ էր։ Բենոն ընկերների ու իր պատանի սաները սիրելիներ էր։