Ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն ազատվեց պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել 21-ամյա Էդուարդ Մկրտիչի Սպերցյանին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Էդուարդ Սպերցյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և այս պահին նա հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում, մասնակցում է ուսումնամարզական հավաքներին, նախապատրաստվում մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Էդուարդ Սպերցյանին:
08 Հուլիս, 2021 15:50
701
«Կրասնոդարը» Սպերցյանի վերաբերյալ գրառում է կատարել
14 Սեպտեմբեր, 2025 17:43
Պորտուգալիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականը պետք է բնավորություն ցույց տա. Սպերցյան
05 Սեպտեմբեր, 2025 16:32
«Կրասնոդարը» դեռ վերջնական որոշում չի կայացրել Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ
21 Օգոստոս, 2025 14:02