Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Facebook-յան էջում գրել է. 

Հուլիսի 20-ին ընդունեցի  գործարար, ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Տիգրան Արզաքանցյանին և նրա տիկնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին:

Հանդիպման ընթացքում խոսեցինք  մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի  և դրա կարգավորման հնարավորությունների, մարզում աշխատատեղերի  ստեղծման անհրաժեշտության,  հետպատերազմյան իրավիճակի  աստիճանական կագավորման, մարզային բնույթի այլ թեմաների շուրջ: Զրույցի ընթացքում Տիգրան Արզաքանցյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք ամուսինների հովանավորությամբ իրականացվել են Գավառ քաղաքում,  վերջին ամիսների ընթացքում:  Տիգրան Արզաքանցյանը  և Նատալյա Ռոտենբերգը  զրույցի ընթացքում նշեցին, որ իրենք ունեն մարզում ներդրումային ծրագրերի իրականացման գաղափար և   ակնկալում են Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի աջակցությունը՝ այն  իրականություն դարձնելու հարցում: 

Ողջունեցի հյուրերին և նշեցի, որ մարզպետարանը իր լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցել նման գաղափարների կյանքի կոչմանը, ինչը ենթադրում է նաև  մարզում նոր  և հիմնական աշխատատեղերի ստեղծում:  Պայմանավորվածություն ձեռք բերեցինք  առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում, որի ընթացքում հնարավոր կլինի  ներդրումային ծրագրերին անդրադառնալ ավելի ընդլայնված ձևաչափով:

 

2832