
Վլադիմիր Պուտինի միլիարդատեր գործընկերոջ նախկին կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին պատկանող 8,73 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ Վեսթմինսթերյան բնակարանը առգրավվել է՝ հիփոթեքը չվճարելու պատճառով, գրում է Daily Mail-ը։ Ինչպես հայտնի է, Նատալյա Ռոտենբերգը քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինն է։
«Դատավորը կարգադրել է շքեղ բնակարանը, որից տեսարան է բացվում դեպի Բուքինգհեմյան պալատ և թագավորական այգիներ, հետ վերցնել այն բանից հետո, երբ լսել է, որ 40-ամյա Նատալյա Ռոտենբերգը «ընդհանրապես չի վճարել» գույքը գնելու համար օգտագործված 1,6 մլն ֆունտ վարկի դիմաց:
Նատալյան գազատարի բարոն 69-ամյա Արկադի Ռոտենբերգի նախկին կինն է, որը 2014 թվականին Ղրիմի՝ Ռուսաստանի կողմից բռնակցվելուց հետո ենթարկվել է անձնական պատժամիջոցների Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից:
Նա վերջին վեց տարիների ընթացքում պայքարում էր Նատալյայի հետ ամուսնալուծությունից հետո Սուրեյում 27 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ առանձնատան սեփականության համար:
Երբ առանձնատան համար պայքարը մոլեգնում էր, Նատալյան իր անունով գնեց Վեսթմինսթերյան շքեղ գույքը՝ վերցնելով 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգ վարկ: Այնուամենայնիվ, նրանից այժմ վերցվել է այդ գույքը այն բանից հետո, երբ ոչինչ չի վճարել պարտքի դիմաց, որն աճել է մինչև 1,6 միլիոն ֆունտ»,֊գրում է պարբերականը: