ՏՈԿԻՈ2020․ Սին Չուն Կուոն սահմանեց Օլիմպիական ռեկորդ (լուսանկարներ)

Տոկիոյում այսօր մրցահարթակ են դուրս եկել ծանրորդ կանայք 59 կգ քաշային կարգում։
Պոկում վարժությունում չինական Տայպեյի ներկայացուցիչ Սին Չուն Կուոն, բարձրացնելով 103 կգ ծանրաձող, սահմանում է Օլիմպիական ռեկորդ։ Իսկ հրում վարժությունում բարձրացնելով 133 կգ՝ նույնպես սահմանեց Օլիմպիական ռեկորդ՝ երկամարտում գրանցելով 236 (103+133) կգ։
Արծաթե մեդալը 211 կգ (96+121) արդյունքով նվաճել է Թուրքմենստանի ներկայացուցիչ Պոլինա Գուրյաևան։
214 կգ (94+120) արդյունքով բրոնզե մեդալին արժանացավ Ճապոնիայի ներկայացուցիչ Անդոհ Միկիկոն։
27 Հուլիս, 2021 16:10
1441