
Իրազեկում
Հարգելի՛ քաղաքացիներ, քանի դեռ Պավլովնիա (Paulownia tomentosa) ծառատեսակի ինվազիվության վերլուծության հարցի վերաբերյալ հանգամանքները ճշտվում են, հորդորում և խնդրում ենք զերծ մնալ պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցման գործունեությունից՝ մասնավորապես Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում (պայմանավորված խոնավ կլիմայական առանձնահատկությամբ)։
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ կազմվել է համատեղ ծրագիր պավլովնիա ծառատեսակի ինվազիվության վերաբերյալ գիտական հետազոտություններ իրականացնելու համար։
Ինվազիվություն. Հարուցչի միկրոօրգանիզմ ներթափանցելու և տարածվելու ունակությունն է: Այս հատկությունը պայմանավորված է վերջինիս ֆերմենտատիվ ակտիվությամբ
(հիալուրոնիդազա, մուցինազա, նեյրամինիդազա և այլն), որոնք դիտվում են որպես ագրեսիվության գործոններ: