«Քիմիա» առարկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների։

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ճապոնիան էր, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ն առցանց ձևաչափով և մեկ տեսական փուլով անցկացվել է ԵՊՀ-ում։ Օլիմպիադային մասնակցել է 79 երկրի (ևս 6 պետություն՝ դիտորդի կարգավիճակով) 309 աշակերտ։

Հայաստանի թիմը ներկայացրել են 4 աշակերտներ՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ Աղեկյանը, Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի սան Սևադա Ներսիսյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը և Արագածոտնի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցի սան Տիգրան Հարությունյանը։

Հայաստանի թիմը՝ ի դեմս Հայկ Աղեկյանի, Լեոնիդ Ասատրյանի և Տիգրան Հարությունյանի, արժանացել է 3 բրոնզե մեդալների։ ՀՀ թիմը ղեկավարել է ԵՊՀ-ն ներկայացնող Անդրանիկ Դավինյանը։ Հիշեցնենք, որ քիմիայի 52-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ։

473