Ազգությամբ հայ, ռուսաստանցի գործարար, միլիարդատեր, Տաշիր Գրուպ ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանն իր ինտագրամյան միկրոբլոգում որդու և ավագ եղբոր` Սարգիս Կարապետյանի մասնակցությամբ լուսանկարներ է հրապարակել ու կից գրել.

«Սա այն ամենի սկիզբն է, ինչ ուզում ես` տղաս: Ինչպես Օփրան է ասել. «Կրթությունն աշխարհը բացելու բանալին է, ազատության անձնագիրը»: Երկրորդ դասարան»,-անգլերենով լուսանկարները մակագրել է Կարապետյանի դուստրը:

«Շնորհավոր Գիտելիքի օր, սիրելիներս: Պայծառ ու հուզիչ բացահայտումներ, հրաշալի ընկերներ: Ուսուցիչներին ու ծնողներին` էլ ավելի համբերություն և իմաստություն: Շտապիր երկրորդ դասարան»,-ռուսերենով գրել է Տաթևիկ Կարապետյանը:.

3053