Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սերբիան դեռևս ԵՄ-ին անդամակցությունը համարում է իր նպատակը և ցանկանում է արագացնել իր մուտքը համայնք, հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը քննադատության է ենթարկվել արևմտյան երկրների կողմից մայիսի 9-ին Մոսկվա կատարած իր վերջին այցի համար։

«[ԵՄ-ում] մթնոլորտը այդքան էլ լավը չէ, համոզված եմ՝ Մոսկվա կատարած այցի պատճառով, բայց կարծում եմ, որ Եվրոպան ըմբռնումով կմոտենա մեր առաջընթացին»,- ասել է նա Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ հանդիպումից հետո:

Կոստան «ուրախ է լսել», որ ԵՄ-ին անդամակցությունը մնում է Սերբիայի համար գերակա խնդիր, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։ Նրա խոսքով՝ դրան հասնելու համար Բելգրադը պետք է միջոցներ ձեռնարկի լրատվամիջոցների ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի և ընտրական օրենսդրության կատարելագործման ոլորտում։ 

151