Աշունը դարձյալ թեժ է լինելու. ՀՀ-ում սպասվում են ՏԻՄ ընտրություններ և համայնքների խոշորացման հերթական փուլ:

Այսօր կառավարության նիստում որոշվեց Իջևան, Կապան և Ստեփանավան համայնքներում համայնքի ավագանու ընտրության օր նշանակել նոյեմբերի 14-ը: Այս համայնքներում ընտրությունները տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով:

Տավուշի մարզկենտրոն Իջևանը խոշորանալու է: Իջևանին են միանալու հարակից 18 գյուղական համայնքները:

Araratnews.am-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում որպես Իջևան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու և համամասնական ցուցակի առաջին համար քննարկվում է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանի թեկնածությունը, և ֆորս- մաժորներ չլինելու պարագայում, ամենայն հավանականությամբ, հենց նա էլ կգլխավորի ՔՊ համամասնական ցուցակը:

2708