Ֆուտբոլասերների հետ զրույցում քաղաքապետը վստահեցրեց, որ նման միջոցառումները շարունակական են լինելու (լուսանկարներ)
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2022-ի որակավորման 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
Հանրապետության-Շահումյան փողոցների խաչմերուկին տեղադրված մեծ էկրանով՝ արմավիրցի ֆուտբոլասերների հետ խաղին հետևում էր նաև քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։
Արձանագրվեց 0-0 հաշիվը։
Հայաստանի հավաքականը, 4 տուրերի արդյունքում, ընդհանուր վաստակած 10 միավորով շարունակում է գլխավորել J խմբի մրցաշարային աղյուսակը։
Մեր հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 5-ին՝ «Մերսեդես Արենայում» մրցելով Գերմանիայի դեմ։
Ֆուտբոլասերների հետ զրույցում քաղաքապետը վստահեցրեց, որ նման միջոցառումները շարունակական են լինելու։
03 Սեպտեմբեր, 2021 17:08
1088
Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր
08 Հուլիս, 2026 17:51
Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30 Հունիս, 2026 19:48
Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր, Վաղարշապատ, Բաղրամյան համայնքների մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
24 Մայիս, 2026 15:24